Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ-ի, Իրանի, ՌԴ-ի և Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել ընդհանուր շուկայի շուրջ

ՀՀ-ի, Իրանի, ՌԴ-ի և Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել ընդհանուր շուկայի շուրջ
13.04.2016 | 23:48

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի մասին՝ ապրիլի 13-ին Երևանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ՝ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Այդ նպատակին հասնելուն կօգնեն Իրանի և Հայաստանի, Հայաստանի և Վրաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև էներգահամակարգերի հզորության ընդլայնման ծրագրերը։ Առաջին դեպքում կառուցվում է 400 կՎտ լարումով էլեկտրահաղորդման գիծ՝ 2 շղթայով։ Երկրորդ դեպքում 400 կՎտ լարումով մեկ շղթայով էլեկտրահաղորդման գիծ, երրորդ դեպքում՝ 500 կիլովոլտ հզորությամբ գիծ։ Մինչև 2019-ը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան 400 կՎտ լարումով էլեկտրահաղորդման գիծը, Հայաստանից Վրաստանի ուղղությամբ (Դդմաշենից Այրում) 400 կՎտ լարումով գիծը։ Այրումում կստեղծվի 500/400 կՎտ հզորությամբ ենթակայան և 350 ՄՎտ հզորությամբ մշտական կետ, իսկ ավելի ուշ՝ հավանաբար ևս մեկը։ Ի լրումն՝ կօգտագործվի 220 կՎտ լարումով գործող գիծը։
Այդտեղից վրացական կողմը կկառուցի 500 կՎտ լարումով էլեկտրահաղորդման գիծ մինչև Մառնեուլ, որտեղ ենթակայանների հզորությունը պլանավորվում է 220-ից դարձնել 500/220 կՎտ։ Հետո վրացական կողմը կսկսի գծի կառուցումը մինչև Կազբեկ, ռուսական կողմը, ավարտելով վրացի գործընկերների հետ պայմանավորվածությունները, գծի իր մասը կկառուցի մինչև Մոզդոկ։

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ